«Մամ, դու իմ հենարանն ես. շնորհակալ եմ, որ կաս»… Գևորգ Մկրտչյանի կնոջ նոր ֆոտոշարքը մայրիկի հետ և հուզիչ խոստովանությունը

Երգրիչ, դերասաֶն Գևորգ Մկրտչյանի կինը՝ Քրիստինան շատ ակտիվ գործունեություն է ծավալում։ 

Երիտասարդ դերասանուհին ակտիվ է նաև սոցիալական իր էջերում, որտեղ օրերս իր մայրիկի հետ նոր ֆոտոշարք է ներկացրել։

Քրիստինան լուսանկարներին կից հուզիչ խոստովանություն է արել՝ գրելով հետևյալը.

«Մամ…

Միգուցե կարելի է այս նկարներն ավելի գեղեցիկ ու տպավորիչ ներկայացնել, բայց ուզում եմ ավելին ասել՝ պսրզապես այն, ինչ սրտումս է…

Դու ինձ համար ի սկզբանե եղել ես՝ հայր, մայր, քույր…
Հիշում եմ, որ անկախ քո անցած ճանապարհից, մեկ է իմ դիմաց կանգնած դու «երջանիկ» էիր: Մամ, դու քեզ մոռացել էիր, որ ես ինձ ճանաչել ու սիրել կարողանամ: Տարիների ընթացքում տատիկի ու պապիկի օգնությամբ ,ձեզ զրկելով, ստեղծել եք իմ երազանքների կյանքը:

Եթե ապագայում երբևէ կարողանամ լինել այնպիսին, ինչպիսին եղել ես դու ինձ համար, ուրեմն իմ երեխաները կկարողանան նույնքան հպարտանալ ինձնով, որքան ես եմ հպարտանում քեզնով։

Սա իմ մանկության բնութագիրն էր՝ և քո, և իմ ամբողջ կյանքի…

Մամ, դու իմ հենարանն ես: Շնորհակալ եմ, որ կաս»։