Տեսեք`ինչ շքեղ ծաղիկներ է նվիրել Արտաշ Ասատրյանի փեսան երգչի դստերը. ԼՈւՍԱՆԿԱՐ

  • Feb 05, 2024

StarNews-ը բազմիցս հրապարակումներ է արել սիրված երգիչ Արտաշ Ասատրյանի ընտանիքի վերաբերյալ:

Մենք ներկայացրել ենք այս ընտանիքի ուրախ իրադարձությունները, հանգստի կադրերը և ոչ միայն:

Նշենք, որ այս ամռան համացանցի քննարկման թիվ մեկ թեման Արտաշի դստեր`Սյուզիի հարսանյաց կադրերն էին:

Գեղեցկուհին հասցրեց սիրվել կարճ ժամանակում, իսկ հարսանյաց կադրերը մինչ օրս ամենադիտվողն են համացանցում:

Դե իսկ Սյուզին չի դադարում իր հրապարակումներով էլ ավելի հետաքրքրություն ձեռք բերել:Այս անգամ Սյուզին ցույց է տվել ամունսու կողմից ստացած շքեղ ծաղիկները`կակաչները :

«Այս սեզոնի առաջին կակաչները»,- գրել է Սյուզին:

Հավելենք, որ երգչի աղջիկը պարբերաբար աշնան, ձմռան թեմաներով ֆոտոշարքեր է ներկայացնում, դե իսկ վերջինը`ձմռան թեմայով էր:

 

Հետևելով Սյուզիի ինստագրամյան հրապարակումներին`երևում է, թե ինչպես է հայրիկը մեկնաբանում դստեր յուրաքանչյուր հրապարակում:

«Պապայի արևը»,- ահա այսպես է Արտաշը դիմում դստերը:


Նշենք, որ ավելի վաղ ներկայացրել ենք գեղեցկուհի Սյուզիի հարցուպատասխանը ինստագրամյան հարթակում, որի ընթացքում նա անկեղծ պատասխանել է մի շարք հարցերի: Այդ թվում`Սյուզիին հարցրել են, թե ինչպես է ծանոթացել ամուսնու`Մարտունի հետ:

Սյուզին պատմել է, որ ի սկզբանե նա մտերիմ է եղել Մարտունի քրոջ`Լառայի հետ, և հետ այդպես էլ եղել է ծանոթությունը:

Մեկնաբանություն

Որոնում