«36 ժամում գումարը հավաքվեց». Մենչը հուզված շնորհակալություն է հայտնել բոլորին

Դերասան և հումորիստ Արմեն Պետրոսյանը՝ Մենչը, հրապարակում է արել՝ խոսելով Գոռ Հակոբյանի որդու՝ փոքրիկ Ֆելոյի բուժման համար կազմակերպված դրամահավաքի մասին։

Նա հայտնել է, որ անհրաժեշտ ամբողջ գումարը հաջողվել է հավաքել ընդամենը մեկ ու կես օրվա ընթացքում՝ շնորհիվ մարդկանց աջակցության և միասնականության։

«Ժողովուրդ ջան, ուզում ենք հայտարարել, որ Գոռ Հակոբյանի տղայի՝ մեր տղայի Ֆելոյի բուժման համար գումարը հավաքվեց։ Հավաքվեց ի շնորհիվ ձեզ՝ մեկ ու կես օրվա ընթացքում։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորին։ Ոչ միայն այն մարդկանց, ովքեր գումար են ուղարկել, այլ նաև այն մարդկանց, ովքեր աղոթում էին Ֆելոյի համար»,– նշել է Մենչը։

Նա նաև մաղթել է, որ Աստված բոլոր ընտանիքներին հեռու պահի նման փորձություններից և հիվանդություններից։

«Թող Աստված հեռու պահի բոլոր ընտանիքներին նման բանից, նման հիվանդություններից և առհասարակ բոլոր հիվանդություններից։ Ֆելոն շուտով կսկսի բուժվել, և այս պահից սկսած մեզ միայն մնում է աղոթել նրա առողջության համար և առհասարակ բոլոր բալիկների առողջության համար։ Մեկ անգամ ևս շնորհակալություն, որ այս դժվար պահին մեր կողքին էիք»,– ասել է նա։

Խոսելով այս մասին՝ Մենչը չի կարողացել զսպել հուզմունքը: