Երգչուհի Սոնա Ռուբենյանն այն հայտնիներից է, ով թվով քիչ հարցազրույցներ ունի և ամեն անգամ է, որ մասնակցում է հարցազրույցների և հաղորդումների:
Նա մասնակցել է Ամալյա Հովհաննիսյանի Liferoom-ին ու անկեղծ զրույց ունեցել իր և Էմիլի սիրո պատմության, մայրության, երեխայի և աշխատանքի մասին:
StarNews-ը հետևել և առանձնացրել է հետաքրքիր հատվածները:
Սոնան խոսեց դստեր ծնունդի մասին`նշռլով, որ նոր երանգ, նոր ուրախություն ու նոր քաղցրություն է բերել իր կյանք:
«9 ամիս պատկերացրել եմ`ինչպիսին կլինի, ինչ գույն կունենան աչքերը: Ինքը իմ պատկերացումներին շատ մոտ է ծնվել:
Երբ իմացա, որ մայրանալու եմ, շատ ուրախացա, քրոջս երեք տղաներին այնքան շատ եմ սիրել, ու ասում էի`ուզում եմ իմը լինի, որովհետև իրենց սիրում էի ու իրենց տանում էին իրենց տուն, իսկ ես ուզում էի, որ սիրեմ ու չտանեն, մնա ինձ մոտ:
Երջանիկ եմ շատ, երբ մարդն ունի ընտանիք, երբ սիրում ա և իրեն էլ են սիրում, ունի հրաշք բալիկ, այլ կերպ չի լինում:Ուզում եմ բոլորը զգան այս երջանկությունը»:
Սոնան խոսեց հետծննդաբերական դեպրեսիայի մասին.
«Այնքանով կա, որ հուզական դաշտն է դառնում փխրուն, հղիության ընթացքում երբեմն լացում ես ու չգիտես, թե ինչի: Այն որ ես հուզական եմ, դա միշտ է, բայց հղիության ընթացքում ավելի փխրուն ես դառնում: Հիմա քիչ-քիչ անցնում է այդ պրոցեսը»:
Սոնան խոսեց նաև իր և ամուսնու`Էմիլի հետ նաև ընկերական հարաբերություններ ունենալու մասին.
«Մենք ընկերությունից սկսեցինք, ավելի զարգացան հարաբերությունները, սիրահարվածություն, սեր, բայց ընկերությունը մնաց հիմքը, հիմնաքարը, ինչի վրա փորձեցինք կառուցել մեր սիրո տնակը»: