«Երջանիկ եմ, որ Աստված ինձ համար քեզ էր ընտրել»․ Մայրության տոնին Էլեն Գասպարյանի հուզիչ գրառումը՝ նվիրված Զառա Արամյանին

Դերասանուհի Էլեն Գասպարյանը մայրության տոնի կապակցությամբ հանդես է եկել հուզիչ հրապարակմամբ՝ հիշելով իր երջանկահիշատակ մայրիկին՝ սիրված դերասանուհի Զառա Արամյանին։
Էլենը կիսվել է ջերմ խոսքերով՝ գրելով․ «Մամ ջան․․․ ամենաիդեալական մամա, երջանիկ եմ, որ Աստված ինձ համար քեզ էր ընտրել»։ Այս տողերը լի են կարոտով, սիրով և այն անդառնալի կորստի ցավով, որը դերասանուհին շարունակում է կրել։
Հիշեցնենք, որ Զառա Արամյանը կյանքից հեռացել է մի քանի ամիս առաջ՝ մեծ ցավ պատճառելով ոչ միայն իր ընտանիքին, այլև նրան սիրող բազմաթիվ հանդիսատեսին։ Նրա կորուստը մեծ հարված էր հայկական մշակութային կյանքին։
Մայրության օրը Էլենի այս հրապարակումը դարձավ ևս մեկ ապացույց, թե որքան խորն ու անսահման է մայրական սիրո հիշողությունը, որը ժամանակի հետ չի մարում, այլ դառնում է ավելի թանկ ու զգայուն։




















