Սարսափել էր՝ կեղտոտ, մուննաթով, սնունդն էլ վատը. Հասմիկ Խոջյանը «White Shorja»-ի մասին

  • Aug 06, 2024

Դերասանուհի Հասմիկ Խոջյանն ինստագրամյան իր էջում օրեր առաջ տեսանյութ էր հրապարակել Սևանի հանգստյան գոտիներից մեկից․ «Որոշել էինք մեր ընկերների հետ լավ օր անցկացնել, FB-ով գովազդ տեսանք, որը շաաատ գայթակղիչ էր, հավատացինք և մեր սպասելիքները, մեղմ ասած, չարդարացան»,- գրել էր դերասանուհին՝ տեսանյութում ներկայացնելով հանգստյան գոտու դրական ու բացասական կողմերը․ «Նեղանալ չկա, բացասականը գերակշռում էր»,- նշել էր նա։

Մեկնաբանության բաժնում գրառմանն արձագանքել էր «White Shorja»-ի ինսթագրամյան էջը՝ անդրադառնալով միայն դերասանուհու մատնանշած մեկ թերությանը, այն է, որ գովազդում խոստացված «շամպայն փարթին» ևս տեղի չի ունեցել․ «Հասմիկ ջան, ցավոք Դուք ստում եք ու ապատեղեկատվություն եք տարածում: Մեզ մոտ իհարկե եղել է շամպայն փարթին ու շատ-շատ լավ է անեցել, բոլորը հաճախորդները շատ գոհ էին»:
Դերասանուհին արձագանքել է այդ մեկնաբանությանը․ «Ամեն ինչն այնքան ահավոր էր, նույնիսկ իմ նկարագրածից ավելին, որ եթե նույնիսկ տեղի է ունեցել երեկոյան ժամին, ապա անհնար էր սպասել այդքան երկար սպասարկողների մունաթի ընկերակցությամբ»:

Մեկնաբանություն

Որոնում