StarNews-ը ամիսներ առաջ հայտնել է, որ ամերիկաբնակ երգիչ Տիգրան Ասատրյանը կրկին պապիկ է դարձել: Տիգրանի որդին և կինը`Արամն ու Լիլիթը, փոքրիկին անվանակոչել են ի պատիվ պապիկի`Տիգրան:
Զույգը շքեղ խնջույք էր կազմակերպել և հենց այդպես էլ իմացել երեխայի սեռը, ապա նաև նրա ծննդից հետո մեկ ամիս շարունակ ընտանիքը նշում էր փոքրիկի լույս աշխարհ գալը:
Այս ընթացքում ընտանիքը պարբերաբար փոքրիկի մասնակցությամբ հրապարակումներ էր անում, դե իսկ փոքրիկի մասնակցությամբ հերթական հրապարակումը հայրիկն է արել`ցույց տալով, թե ինչպես են հայր ու որդի մեքենա վարում: