Հայկական երգարվեստի ամենասիրված երգիչներից մեկի`Սևակ Ամրոյանի կինն իր ինստագրամյան էջում ժամանակ առ ժամանակ հրապարակումներ է անում, սակայն ոչ միշտ են դրանք լինում Սևակի մասնակցությամբ:
Քրիստինան երբեմն ցույց է տալիս իր սուրճից, համեղ սննդից կադրեր, ինչպես նաև երբեմն էլ կիսվում է փոքրիկի հետ զբոսանքի կադրերով, որոնք, սակայն, դեռևս «փակ» են: Սևակի կինը դեռ ցույց չի տվել իր փոքրիկի դեմքը:
Հերթական անգամ Քրիստինան հրապարակել է որդու և շնիկի մասնակցությամբ լուսանկար, որտեղ երևում է, որ զույգի փոքրիկը բավականին մեծացել է: Հավելենք, որ փոքրիկ տղան շուտով կդառնա 1 տարեկան: