Դերասանուհի Անի Երանյանը մշտապես եղել է հանրության ուշադրության կենտրոնում։
ԱՄՆ-ում բնակություն հաստատած Անին շատ ակտիվ է իր ինստագրամյան էջում, որտեղ էլ բացի իր լուսանկարներից կիսվում է նաև աշխատանքային նորություններով։
Վերջին շրջանում հատկապես քննարկվում էր Անիի և Մհեր Բաղդասարյանի անձնական կյանքը, ինչի վերաբերյալ քննարկումներն առավել թեժանում էին զույգի ջերմ հրապարակումներից:
Հերթական անգամ էլ Անի Երանյանն իր ինստագրամյան էջում հրապարակել էր սթորի, որտեղ Մհերն անակնկալ կերպով ծաղիկներ է մատուցում իրեն Մարտի 8-ի առթիվ: