Ամալյա Հովհանիսյանի LlFEROOM հաղորդման հյուրն էր Խորեն Լևոնյանը։
StarNews-ը հետևեց այս արխիվային զրույցին, որը նկարահանվել է 2021թվականի դեկտեմբերին։
Խոսելով թատրոնի աշխատավարձի մասին` Խորեն Լևոնյան ասաց.
«Այդ աշխատավարձը ոչ միայն ինձ համար է վիրավորական, այլ նաև հենց դերասանների համար, մարդկության հանդեպ դա վիրավորական աշխատավարձ է՝ մաքսիմում ստանալ 90հազար դրամ։ Մտածում եմ ,որ ամենաբարձր աշխատվարձերից հենց մեկը պետք է լինի դերասանինը, որովհետև մշակույթով ենք մենք ուժեղ , մշակույթով է մեր խոսքը ճիշտ հասնելու ժողովրդին և փոխելու մտածելակերպը։ Սխալ բաներ կան, որ ինձ դուր չեն գալիս ու ես չեմ էլ ուզում դրանք փոխել, որովհետև մարդիկ դրան են սովոր,այդքան են կարողանում անել»։
Օտարության մեջ ապրելու մասին ասաց.
«Կարելի է գնալ, երկրից գնալ, հանգստանալ կամ աշխատել և նորից գալ քո երկիր. խնդիր չեմ տեսնում դրա մեջ»։
Դերասանի խոսքով իր մուտքն արգելվեց «Մոս ֆիլմ».
«Ես ներվայնացա ու անընդհատ վիճաբանություններ էին լինում, կռիվ։ Ես դրա մասին չեմ սիրում շատ բարձրաձայնել, որովհետև հայ եմ և դա պիտի անեի ու դա գլուխ գովալու թեմա չի։ Ավարտվեց նրանով, որ էլ ինձ չեն զանգում`ոչ մի հրավեր և ոչ մի առաջարկ։ Ես իրենց պարզ բացատրեցի,որ եթե դու դերասան ես ուզում քո ֆիլմի համար, ես էստեղ եմ, ասա տեսնեմ` ինչ ես առաջարկում, եթե ուղղակի ինչ-որ վատ ռուսերեն խոսալով, մեծ քթով, կեղտոտ խառը գույներով մարդ ՝մենք էդպիսի դերասաններ չունենք»։
Դերասանը պատմեց.
«Զավեշտալի դեպք ա եղել։ Տարբեր կուրսերով միացել դաս էինք անում, դասախոսը տարիքով մեծ կին։ Հումորներ էին անում, ծիծաղում, ես էլ մտքերով նստած էի`գլուխս կախ։ Մեկ էլ դասախոսն ասեց՝ «դուրս արի, գնա լսարանից»։ Ռեակցոա չեմ տալիս, որովհետև խելոք նստած եմ։ Նկատեցի,որ բոլորն ինձ են նայում։ Ասեցի` ի՞նձ եք ասում, ասեց՝«հա, դու դուրս արի, գնա ու պապիկիդ էլ չխնդրես ,որ գա, ես քո քննությունը նշանակեմ»։ Չեք պատկերացնի ինչ կատարվեց ինձ հետ ։ Ուսանողները հիմա նայում են, մտածում` ոնց էտպիսի բանա եղել, հա՞։ Այդ անարդարության շեմին ներսից փոթորկվեցի, քիչ էր մնում ինձ վատ բաներ թույլ տայի, բայց ոչ կարողացա ասել` ոնց կարող է այդպիսի բան լինել, ոչ էլ` ինչի որոշեցիք իմ հետ էդպես խոսել։ Դուրս եկա ու այլևս դասերին չգնացի»։