«Մի քանի անգամ առաջարկ ունեցել ենք»… Գարիկ Պապոյանը՝ իր և Սոնա Ռուբենյանի, Եվրատեսիլին չմասնակցելու պատխառների մասին

Մհեր Բաղդասարյանի Tete aTete հաղորդման հերթական հյուրն էր դարձել դերասան, երաժիշտ Գարիկ Պապոյանը։
Starnews-ը հետևել է զրույցին՝ առանձնացնելով հետաքրքիր հատվածները։
Անդրադառնալով իր և Սոնա Ռուբենյանի՝ Եվրատեսիլ երգի մրցույթին չմասնակցելու թմային՝ Գարիկը նշել էր․
«Հետաքրքիրն այն է, որ այնպես չէ, որ մենք դա չենք ուզում, ուղղակի քննարկումների արդյունքում վերջում հանգել ենք չէ-ի, չեմ կարող ասել՝ ինչու է այդպես, բայց, այո, մի քանի անգամ ունեցել ենք այդ առաջարկը, նստել ենք, քննարկել ենք ու վերջում ինչ-որ մի պատճառով ասել ենք՝ շնորհակալություն հրավերի համար, բայց այս անգամ չէ։

















