Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը, ով հաճախ է աչքի ընկնում ընտանեկան հրապարակումներով, ինստագրամյան իր էջի հետևորդներին հայտնել էր, որ փոքր որդուն՝ Մհերին, տարել է վարսահարդարման սրահ.
«Իհարկե սիրով ցույց կտայի Մհերի մազերը ոնց ենք կտրում, բայց ամեն ինչ այնքան իդեալական չի, ոնց երբեմն պատկերացնում ենք։ Ամեն մկրատի մոտենալուն լացումա ու ֆոբիա ունի վարսավիրանոցներից։ Էնպես որ, եկեք ուղղակի երգ վայելենք։ Արդյունքը հետո վերջում»,- գրել էր դերասանուհին։
Նշենք, որ մի առիթով խոսելով ամուսնու մասին, դերասանուհին ասել էր.
«Մենք միմյանց սիրում ենք, ոմանք հավատում են, ոմանք էլ` ոչ… Թող մտածեն` կեղծ է, սպասեն, որ կբաժանվենք, բայց մենք արդեն ամուր ընտանիք ենք: Յուրաքանչյուր մարդ ինքն է ընտրում` ինչ կանոններով ապրի: Ինձ համար ծիծաղելի է, որ մարդիկ մտածում են, թե կարող էի իմ կողակցին ընտրել` ֆինանսական դրությունը հաշվի առնելով. արդեն կայացած մարդ էի, երբ Արտակին հանդիպեցի»։