Նարե Հովհաննիսյանը պայթեցրել է համացանցը․ նրան արդեն համեմատում են Լեդի Գագայի հետ

«Hayat Project»-ի նախկին երգչուհի Նարե Հովհաննիսյանը, ով որոշ ժամանակ առաջ դադարեցրեց համագործակցությունը խմբի հետ, արդեն հանդես է եկել նոր՝ անհատական աշխատանքով։

Երգչուհին ներկայացրել է իր նոր երգն ու տեսահոլովակը, որը շատ արագ տարածում է գտել սոցցանցերում և արժանացել բազմաթիվ արձագանքների։

Հետևորդները ակտիվորեն քննարկում են Նարեի նոր կերպարն ու ոճը։ Շատերը նրան նույնիսկ համեմատել են համաշխարհային աստղ Lady Gaga-ի հետ՝ նշելով նրա արտիստիզմը, համարձակությունն ու յուրահատուկ ներկայությունը։

Բացի այդ, մեկնաբանություններում հաճախ կարելի է հանդիպել կարծիքների, որ Նարեն արժանի է ներկայացնելու Հայաստանը Եվրատեսիլ երգի մրցույթում։

Թվում է՝ Նարե Հովհաննիսյանի նոր փուլը սկսվել է բավականին հաջող և արդեն իսկ մեծ հետաքրքրություն է առաջացրել երաժշտասերների շրջանում։