«Իմ հրաշքը»․ Առաջին անգամ մայրության օրը Լուսինե Թովմասյանը ցույց է տվել իր դստերը

Մայրության օրը առանձնահատուկ ու հուզիչ հրապարակմամբ է հանդես եկել Լուսինե Թովմասյանը։
Նա առաջին անգամ ցույց է տվել ամիսներ առաջ ծնված իր դստերը՝ ներկայացնելով փոքրիկ Այային և կիսվելով մայրության մասին իր զգացմունքներով։
Լուսինեն գրել է․
«Ուզում եմ հենց այսօր ձեզ ծանոթացնեմ իմ հրաշքի հետ՝ Այայի
Իմ շատ նուրբ ու քնքուշ աղջկա…
Մայրությունը իմ կյանքի ամենասիրելի, ամենադժվար, ամենաքաղցր, ամենաբարդ ու ամենաանհավատալի ճանապարհն է…
Ճանապարհ, որտեղ սովորում ես ամեն օր,
սիրում՝ ավելի ուժեղ, քան պատկերացնում էիր,
և բացահայտում՝ քո մեջ մի աշխարհ, որի գոյության մասին անգամ չգիտեիր։
Այան եկավ ու իմ աշխարհը դարձավ ավելի ջերմ ու լիարժեք
Շնորհավոր Մայրության օրը»
Հրապարակումը մեծ արձագանք է ստացել համացանցում՝ հուզելով հետևորդներին, ովքեր շտապել են շնորհավորել Լուսինեին և բարեմաղթանքներ հղել փոքրիկին։




















