Արկադի Դումիկյանն ու կինը Մալդիվներում են. բացառիկ կադրեր՝ նրանց շքեղ հանգստից

  • Oct 29, 2024

Երգիչ Արկադի Դումիկյանն ու կինը մեկնել են հանգստի։ Նրանց ընտրած հերթական ուղղությունը Մալդիվներն է։ Երգչի կինը՝ Սվետլանան, մի շարք կադրերով էր կիսվել՝ հետևորդներին ցույց տալով, թե ինչպես են ինքն ու ամուսինը կազմակերպել ժամանցը՝ առանց երեխաների։

Ի տարբերություն կնոջ՝ Արկադին այդքան էլ աչքի չի ընկնում սոցիալական հարթակներում արված անձնական ու ընտանեկան հրապարակումներով։ Փոխարենը՝  բավականին հաճախ կիսվում է աշխատանքային նորություններով։

Երգիչն և նրա կինը՝ Սվետլանան, 3 երեխա ունեն՝ 2 աղջիկ և 1 տղա: Արկադիի «Мой Дом – Моя Крепость» երգի տեսահոլովակի հերոսները երգչի կինն ու երեխաներն են: Երեխաներից կրտսերը տղան է՝ Ալեքսը, ով ընտանիքի միակ տղա զավակն է։ Հայրը նրա հանդեպ առանձնահատուկ ջերմ և ուշադիր վերաբերմունք ունի: Ընտանիքն ապրում է Ռուսաստանում:

Արկադիի կինը՝ Սվետլանան, հագուստի սեփական բրենդն ունի: Նա մշապես աչքի է ընկնում իր յուրահատուկ ոճով ու էլեգանտ կերպարներով:

Սվետլանան բավական ակտիվ է ինստագրամում: Նա հաճախ է ընտանեկան լուսանկարներ հրապարակում: «Դուք լավագույնն եք, որ իմ հետ կատարվել է»,- երեխաների հետ լուսանկարներից մեկին կից գրել է Սվետլանան:

Մեկնաբանություն

Որոնում