✕

Ծնվել է Նանո Քալաշյանի առաջնեկը. Հայտնի է փոքրիկի անունը. Մանրամասներ

Լույս աշխարհ է եկել Բլոգեր Նանո Քալաշյանի առաջնեկը, այդ մասին բլոգերը հայտնել է իր սոցիալական էջերում՝ հուզիչ տեսանյութ հրապարակելով։

«02.10.2026 | 14:10 | 2,800 գ

Սէմը եկավ…

Անսահման էմոցիաներ են, ու բառերով ուղղակի հնարավոր չէ նկարագրել։ Էսպիսի զգացողություններն անբացատրելի են, աննկարագրելի ու մի ամբողջ կյանք քեզ հետ են մնում։

Առանձնահատուկ շնորհակալություն Դավիթ Լևոնովիչին և իր թիմին՝ հոգատարության, պրոֆեսիոնալիզմի ու ամբողջ ընթացքում կողքիս լինելու համար։ Առանց իրենց այս ծննդաբերության ընթացքը հաստատ այսքան թեթև ու հանգիստ չէր անցնի։

Շնորհակալ եմ բոլորիդ, որ իմ կյանքի ամենակարևոր օրվա մի մասն էիք։

Բարի գալուստ, մեր Սէմ»։