Ձեր գովազդն այստեղ

Արտաշես Ալեքսանյանը սխալ է համարում, որ Արա Դեղտրիկյանի վերջին հրաժեշտը եկեղեցուց է

  • Mar 21, 2025

Կոնդի Սբ. Հովհաննես եկեղեցում տեղի է ունենում Արա Դեղտրիկյանի հոգեհանգստի արարողությունը։ Դերասան Արտաշես Ալեքսանյանը խոսեց լրագրողների հետ.

«Արա Դեղտրիկյանը, փառք Տիրոջը, դերասան չէր, մեծ արտիստ էր, այս գարնանը ևս մի գույն պակասեց մեր քաղաքից, երկրից ու ամբողջ երկրագնդից, բայց Արա Դեղտրիկյանին, ըստ իս, պետք է հուղարկավորեին իր ծառայության  վայրից`թատրոնից պետքա հուղարկավորեին, ես չգիտեմ՝ ով ա կազմակերպում, ինքը պետք ա այնտեղ դրված լիներ։ Ես չգիտեմ՝ ինչով ա պայմանավորված, բայց խոսքի ազատությունը վերագրել երկրին, իրար հետ համեմատականներ, զուգահեռներ անցկացնել, անիմաստ է»:

Մեկնաբանություն

Որոնում