StarNews-ը առանձնացրել և ներկայացնում է շոուբիզնեսյան օրվա ամենահետաքրքիր և ուշագրավ իրադարձությունները։
Գարիկ Պապոյանը և Մարիաննա Վարդապյանը երեխաների հետ միասին մեկնել են ընտանեկան հանգստի՝ Եգիպտոս՝ հրապարակելով մի շարք կադրեր։
Նազենի Հովհաննիսյանն էլ ինստագրամյան իր էջի story բաժնում գրառում էր կատարել՝ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը։
Վլադիմիր Արզումանյանն էլ դստեր՝ 1-ամյա Սոֆյայի հետ համատեղ էր ջերմ լուսանկար հրապարակել։
Աննա Դովլաթյանն էլ դստեր՝ Կարինայի մասնակցությամբ էր հոլովակ հրապարակել՝ ցույց տալով, թե ինչպես է փոքրիկը ժամանակն անցկացնում մանկապարտեզում։
Անաիս Սարդարյանն էլ հետևորդներին հայտնել էր, որ դժվարանում է որդու՝ Մոնթեի համար դպրոց ընտրել, ապա հետաքրքիր պատմություն էր պատմել իր դպրոցական տարիներից։
Ռոմեո Բեքհեմը կրկին բաժանվել է ընկերուհուց՝ մոդել և դերասանուհի Միա Ռեգանից։ Նրանք վիճել են ու Սուրբ Վալենտինի օրը առանձին են անցկացրել։ Դրանից հետո մոդելը նույնիսկ հեռացել է ընկերոջից և նորից սկսեց ապրել ծնողների հետ։