Ինչ կապ ունի երգչուհի Անահիտ Սիմոնյանը Կենտրոնի թաղապետի ծեծկռտուքի հետ

  • May 29, 2023

«Հրապարակ» թերթը գրում է. «Մոտ մեկ շաբաթ առաջ Երեւանի կենտրոնում խմբակային ծեծ է տեղիունեցել, որն իրավապահները փորձել են թաքցնել․․ Ըստ ականատեսի՝ Պուշկինի փողոցից դեպի Հյուսիսային պողոտա ընկած հատվածում Կենտրոնի թաղապետ Սամվել Ղուկասյանը` իր մարդկանց հետ, ծեծի է ենթարկել երկու ընկերոջ․․ Վիճաբանությունը ծագել է կնոջ թեմայով․․

Աղբյուրի տվյալներով` դեպքը տեղի է ունեցել երգչուհի Անահիտ Սիմոնյանին պատկանող հունական «Յասսու»ռեստորանից ոչ հեռու, որը գտնվում է Պուշկինի 38 հասցեում, իսկ պատճառն այն է եղել, որ ծեծված տղամարդիկ անհարգալից են արտահայտվել Անահիտ Սիմոնյանի հասցեին․․ Կենտրոնի թաղապետն էլ, ինչպես պնդում է մեր աղբյուրը, ցանկացել է նրանց պատժել` երգչուհու թասիբին կանգնելով․․ Անահիտ Սիմոնյանը «Հրապարակի» հետ զրույցում հայտնել է, որ չունի տեղեկություն իր ռեստորանի մոտ տեղի ունեցած ծեծկռտուքի մասին․․  «Ես տեղյակ չեմ»,- ասել է նա.․․ Ասում են՝ Դուք եք եղել կռվի պատճառը, Ձեզ վիրավորել են․․ «Չէ, չէ․․ Նման բան չի եղել․․  Այդ,  օրն իմ տղայի ծնունդն է եղել, մենք գնացել ենք տուն՝ ծնունդից հետո»․․ Ոչ ոք Ձեզ չի՞ նեղացրել․․  «Չէ, երեխաների հետ ծնունդ ենք նշել, ոչ մի նման բան չի եղել»․․

Տարօրինակ է թվացել այն հանգամանքը, որ Անահիտ Սիմոնյանը հստակ կռահել է, թե որ օրվա մասին է խոսքը`  օր չէինք նշել եւ չգիտեինք, թե երբ է միջադեպը պատահել․․ Կենտրոնի թաղապետը  բազմաթիվ զանգերին չի պատասխանել, իսկ ոստիկանության լրատվական վարչությունից հայտնելեն, որ ՆԳՆ ոստիկանության օպերատիվ ամփոփագրերում որեւէ միջադեպ Պուշկինի փողոցում չի նշվում․․

Մեկնաբանություն

Որոնում