StarNews-ը առանձնացրել և ներկայացնում է շոուբիզնեսյան օրվա ամենահետաքրքիր և ուշագրավ իրադարձությունները։
Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը այս օրերին գտնվում է արտերկրում և արդեն հասցրել է մի շարք հրապարակումներ անել։ Անահիտ Կիրակոսյանի հետ է նաև երգչուհի Սյուզաննա Մելքոնյանը։
Արտերկրում են գտնվում նաև դերասանուհիներ Իննա Խոջամիրյանն ու Անի Խաչիկյանը՝ աշխատանքային այցով։ Դերասանուհիները հետևորդների հետ կիսվել են բազմաթիվ զվարճալի կադրերով։
Երգչուհի Մաշ Իսրայելյանն էլ դստեր՝ Աննայի մասնակցությամբ էր հոլովակ հրապարակել՝ հայտնելով, որ տևական դադարից հետո փոքրիկին կրկին ֆոտոշութի է տարել։
Չեն դադարում խոսակցությունները դերասանուհի Ռոմելա Սարգսյանի և դերասան Գևորգ Գրիգորյանի անվան շուրջ։ Եվ այդ ամենի ֆոնին՝ Ռոմելան նոր պարային հոլովակ է հրապարակել Գևորգի հետ համատեղ, որը ոչ միանշանակ է ընդունվել հանրության կողմից։
Սիլվեստր Ստալոնեն յոթ լուրջ վիրահատության է ենթարկվել՝ 2010 թվականի՝ «Անդիմադրելիները» ֆիլմի նկարահանման հրապարակում Սթիվ Օսթինի հետ մենամարտի տեսարանը նկարահանելիս, երբ վնասել էր պարանոցը: 77-ամյա դերասանը պատմել է իր՝ «Ստալոնե ընտանիքը» ռեալիթի շոուի ժամանակ: Բացի պարանոցի խնդրից՝ դերասանին նաեւ անհրաժեշտ էր ողնաշարի բուժում՝ տեղահանված ուսի ապքինման համար: