Երեկ երևանյան մոլերից մեկում բացվեց կոշիկի հայտնի բրենդներից մեկի մասնաճյուղը: Այստեղ հիմնականում սպորտային կոշիկներ են զետեղված:
Նշենք, որ բացմանը ներկա են եղել մի շարք հայտնիներ, այդ թվում`երգչուհի Ալլա Լևոնյանը:
StarNews-ի աչքից չի վրիպել, թե որքան տոնական տեսքով է ներկայացել Ալլան: Ասես իր խանութի բացումն էր, ինքն էլ որոշել էր իր հայտնի ֆոտոշարքի և այսպես ասած տեսահոլովակի լուքով գնալ մոլ`խանութի բացման:
Եթե նկատում եք`այստեղ միայն Ալլան է, որ բարձրակրունկներն ու դասական հագուստը որոշել է կրել սպորտային խանութի բացմանը:
Ինչևէ`մեկնաբանությունները թողնում ենք Ձեզ: