Ձեր գովազդն այստեղ

EXCLUSIVE. Ցեղասպանությունն անժխտելի փաստ է. Ծովինար Մարտիրոսյանն ու Անի Քոչարը`Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը

  • Jan 29, 2025

Օրերս շվեցարահայ համայնքի հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարությունը  իրարանցում է առաջացրել համացանցում:

Շատ հայտնիներ ֆլեշմոբի տեսքով իրենց խոսքն են ուզում լսելի դարձնել  այն մասին, որ Ցեղասպանությունը չհիշել անհնար է, որ կա պատմություն, որը ջնջել ոչ ոք չի  կարող:

StarNews.am-ը այս առիթով փորձեց կապ հաստատել մի շարք հայտնիների հետ, որոնցից դերասանուհի Ծովինար Մարտիրոսյանը պատասխանեց.

«Ցեղասպանությունը անժխտելի փաստ է»:

Իսկ լրագրող Անի Քոչարը պատասխանեց մեր հարցին հետևյալ կերպ.

«Ես առաջին արձագանքողներից եմ եղել և հենց նույն օրը սթորիներով արտահայտել եմ իմ վրդովմունքը, այդ գրածներիս ավելացնելու ոչինչ չունեմ: Մի քանի օր է՝ վատառողջ եմ, ավելին չեմ կարող այժմ ասել»,-իր խոսքում նշել է լրագրողը:

Անի Քոչարի հրապարակումները`ստորև

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն իր հայտարարության մեջ ասել էր.

«Մենք Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու է տեղի ունեցել, ինչպես ենք դա ընկալել, ում միջոցով ենք ընկալել:Ո՞նց է 1939 թվականին Հայոց ցեղասպանության օրակարգ չի եղել, ո՞նց է 1950 թվականին Հայոց ցեղասպանության օրակարգ հայտնվել։ Ո՞նց է եղել, պե՞տք է հասկանանք, թե՞ ոչ, այս թեմաների հետ պե՞տք է հարաբերվենք, թե՞ չպետք է հարաբերվենք։ Մենք մեր ինքնությունը կառավարո՞ւմ ենք, թե՞ չենք կառավարում, այստեղ են հարցերը, որոնց մասին պետք է խոսել։ Սրանք ֆունդամենտալ հարցեր են, որոնք պետք է հասկանանք, որ մեր խնդիրները լուծենք։

Մեկնաբանություն

Որոնում