Երեկ դերասանուհի Անի Երանյանը հարսի զգեստով տեսանյութ էր հրապարակել իր ինստագրամյան էջում։ Հրապարակումը քննարկումներ էր առաջացրել, իսկ դերասանուհին էլ շտապել էր նշել, որ կադրերը նոր նախագծի նկարահանման ընթացքից են։
Անին այսօր ևս կիսվել է նոր կադրերով, այս անգամ արդեն մեքենայից.
«Երբ մեքենայի ղեկը չես ուզում տաս ուրիշին անգամ հարսի զգեստով նկարահանման շտապելիս»,- հոլովակին կից գրել էր դերասանուհին։