ԲԱՑԱՌԻԿ. Գևորգ Մկրտչյանը բացահայտել է իր և Քրիստինայի հարսանիքի օրը

  • Oct 14, 2023

Ամալյա Հովհաննիսյանի LIFEROOM հաղորդման հյուրը դերասան, երգիչ Գևորգ Մկրտչյանն է։

StarNews-ը հետևել է զրույցին և ձեզ է ներկայացնում հետաքրքիր մտքերը:
Գևորգը զրույցի ընթացքում խոսեց իր անձնական կյանքի և պլանների մասին։
Նա նախ նշեց, որ նոր տուն է գնել, զբաղվում է դրա կահավորմամբ։

«Պատրաստվում եմ հարսանիքիս, ի սկզբանե հենց դա էր նպատակը , ավելի մեծ տուն էիք ուզում , մենք բնակարանում էինք ապրում, որոշեցինք սեփական տուն տեղափոխվել ու փորձում ենք մինչև հարսանիքը հասցնել։ էնտեղ ապրելու ենք ես Քրիստը ու մաման։ Մաման հենց ամենասկզբից Քրիստին շատ ա հավանել, Քրիստի ու մամայի հարաբերությունները շատ լավ են, սենց ասեմ մենք ընտաիքով շատ մտերիմ ենք։
Ես ու Քրիստը ոչ մի դժվար պահի իրար բաց չենք թողնում, եթե անգամ կռված ենք լինում։ Դա լինում ա շատ հազվադեպ, բայց երկուսիս նպատակն էլ նույննա` ունենալ ամուր ու լավ ընտանիք։
Մենք երբեք լուրջ կռիվներ չենք ունենում, մեկ մեկ ես եմ խանդում կամ իր հագուստներից մեկն ինձ դուր չի գալիս ։ Բայց մեկ օրից ավել մենք կռված չենք մնում։
Ես փորձում եմ Քրիստի համար ամեն ինչ անել, ինքը հայր չի ունեցել, ոչ էլ մեծ եղբայր։
Ես գիտակցում եմ, որ էդ բացը երբեք չի լրացվելու։ Ես կորցրել եմ հորս ու գիտեմ, որ ինքը էլ հետ չի գալու, ու ես արդեն հարմարվել եմ էս կյանքին, բայց Քրիստը գիտի, որ իր հայրը կա ու իրա մեջ դեռ էդ փնտրողական վիճակը կա, ինքը միգուցե մտածում ա, որ օրերից մի օր կարողա էդ մարդը գա ու ինչ որ բացատրություն տա։
Ես ամեն դեպքում իրեն միշտ հասկանում եմ։
Ինքը ունի էդ մտածելակերպը, որ բոլոր տղամարդիկ նույնն են, բայց ես միշտ իր կողքին եմ։

Գևորգը նաև պատահաբար բացահայտեց իր և Քրիստինայի հարսանիքի օրը.
«Մենք մեր հարսանիքը պլանավորում ենք ապրիլի 14ին, սակայն ռեստորանում դեռ տեղ չկա, էնպես, որ տեսնենք ոնց կսացվի։Ես երազում եմ իմ հարսանիքի մասին, ես պատրաստ եմ ընտանիք կազմելուն, նախ ես շատ-շատ եմ ուզում երեխա, երազում եմ էդ օրվա մասին, որ երեխայիս ձեռքը բռնած քայլեմ։ Իմ ու Քրիստի նամակագրությունը որ տեսնեք, կհասկանաք ինչքան բան կա երեխաների հետ կապված։ Ես ուղղակի սպասում եմ էդ օրվան։

Կարծում եմ երկու երեխան բավական ա։ Մեկ երեխա չեմ ուզում, որ մենակ չլինի, անպայման քույր կամ եղբայր պետք է լինի։
Երեք էլ չէ, որովհետև նախ պետք է կարողանաս երեխաներին ապահովես լավ կյանք։ Չնայած միգուցե եթե տղա չլինի էլի փորձենք, օրինակ երկու աղջկանից հետո փորձենք տղա էլ ունենալ, որովհետև ես շատ եմ ուզում տղա ունենալ»,- նշեց Գևորգը:

Մեկնաբանություն

Որոնում