Էլիզը ոչ միայն բացակայում է ընտանեկան հանգստից, այլև կրկին չի հետևում ընտանիքի անդամներին սոցհարթակներում

Օրերս Արամ Մելիքյանի կինը՝ Լիլիթը, և դուստրը՝ Ստելլան մեկնել են հանգստի և սոցիալական հարթակներում կիսվել նոր լուսանկարներով ու տեսանյութերով։
Հրապարակված կադրերում չի երևում Էլիզը, ինչը կրկին քննարկումների առիթ է դարձել հետևորդների շրջանում։ Հարկ է նշել նաև այն հանգամանքին, որ Էլիզը չի հետևում ընտանիքի անդամների սոցիալական էջերին։
Սակայն նաև ընտանիքի անդամները հրապարակային որևէ հայտարարություն չեն արել իրենց հարաբերությունների վերաբերյալ, ուստի սոցիալական հարթակներում շրջանառվող ենթադրությունները մնում են չհաստատված։
Միևնույն ժամանակ, Լիլիթն ու Ստելլան շարունակում են կիսվել հանգստի ջերմ և ուրախ կադրերով, որոնք մեծ հետաքրքրություն են առաջացրել հետևորդների շրջանում։

















