«Տղայիս հետ առաջին ճամփորդությունը». Վարդան Սարգսյանը որդու հետ լուսանկար է հրապարակել ՝ Սևանից

Ապրիլի 15-ին, հաղորդավար, երգիչ Վարդան Սարգսյանն իր սոցիալական էջերում հայտնեց, որ որդի է ունեցել։ Այս լուրը ուրախացրել է Վարդանի երկրպագուներին և ընկերներին։
Հաղորդավարի որդին արդեն 2 ամսական է։ Վարդանը Սարգսյանը հաճախ է նրա հետ հրապարակումներ անում, այս անգամ հաղորդավարը իր հետևորդներին պատմել է, որդու հետ առաջին ճամփորդության մասին.
«Պատկերացնում եք, չէ՞, թե ինչ է նշանակում ինձ համար տղայիս հետ առաջին ճամփորդությունը։ Հարմար բառեր չեմ գտնելու այս զգացողությունը նկարագրելու համար։ Փոխարենը կարող եմ հստակ ձևակերպել, թե որքան սկզբունքային էր ինձ համար նրա հետ հենց Հայաստանի չքնաղ անկյուններից սկսել միասին ճամփորդել։ Ու այսօր մենք մեր կապտաչյա գեղեցկուհուն ենք այցելել։ Սևանում ենք։ Թեև շատ փոքր է, բայց վստահ եմ , որ այս գեղեցիկ պատկերները նրա ենթագիտակցության մեջ կդաջվեն հավերժ»։

Հավելենք նաև, որ Վարդան Սարգսյանը որդու ծնունդից հետո մասնակցել է մի քանի հարցազրույցի ու անկեղծ խոստովանություններ արել։ StarNews-ը առաջարկում է լսել դրանք՝