Մենք լրացնում էնք իրար… Ալեքսանդր Խաչատրյանը նոր երիտասարդ սիրելիի և բաժանության մասին

«LIFEROOM» հաղորդմանը հյուրընկալվել էր դերասան Ալեքսանդր Խաչատրյանը։

Starnews-ը հետևել է զրույցին , որի ընթացքում դերասանը խոսել է իր և դերասանուհի Ալիս Կապլանջյանի բաժանման մասին.

«Մենք երկար եկանք այդ որոշմանը: Դա մեզ շատ ծանր տրվեց։ Գրեթե 50 տարի միասին ապրեցինք, եւ պարզվեց՝ ինչ-որ բաներ կան չասված, կիսատ մնացած…
Հասկացանք՝ երեւի, ճիշտ կլինի, որ առանձին- առանձին ապրենք։
Բաժանումից հետո մոտ մեկ տարի ես մենակ էի ապրում։ Իհարկե, մի քիչ ծանր է մենակ լինելը։ Չգիտեմ՝ կնոջ համար ինչպես է, բայց հատկապես տղամարդու համար շատ դժվար է։ Բայց կարծում եմ՝ մենք ճիշտ որոշում ենք կայացրել, որովհետեւ անընդհատ վիճելն էլ մի կյանք չէ։

Ալեքսանդր Խաչատրյանը նաև նշեց , որ նոր երիտասարդ կողակցի հետ հարաբերությունները բաժանման պատճառի հետ ամենևին կապ չունեն.

«Մեկը մյուսի հետ կապ չուներ։ Մեր հարաբերությունները շատ հետո սկսվեցին։ Կարծում եմ մենք լրացնում ենք իրար։ Երկուսս էլ ազատ մարդիկ ենք. այնպես չէ, որ պարտավորություններով ծանրաբեռնված ենք։ Ինքն իր երեխաներին է նվիրված, ես՝ իմ եւ մենք բավական համերաշխ ենք։ Հա մենք իրար հետ ենք։ Շատ կարեւոր է կողքիդ ունենալ մի մարդու, որը քեզ հասկանում է, եւ որին դու ես հասկանում։ Մենք լրացնում ենք իրար։
Երկուսս էլ ամուսնություն չենք պլանավորում։ Մենք որոշել ենք, որ ամեն մարդ պիտի ազատ լինի իր մտքերով եւ ընտրություններով։ Ճիշտ է՝ միմյանց նկատմամբ ունենք որոշակի պարտավորություններ՝ փոխադարձ հարաբերությունների հետ կապված, բայց դա ամուսնություն չէ»։

Խոսք եղավ նաև ԱՄՆ-ում ապրելու մասին.

«Դժվար է, մանավանդ երբ դու մենակ չես, երբ ընտանիքիդ հետ ես, եւ երեխաների հանդեպ մեծ պատասխանատվություն կա։ Իմ մեծ աղջիկը երկար ժամանակ ինձ մեղադրում էր, թե ինչու իրեն բերեցի Ամերիկա։ Իհարկե, երբ լսում էի դա, ինքս էլ էի ինձ մեղադրում։ Դրանից մի քանի տարի անց՝ համալսարանն ավարտելուց հետո, երկու քույրերով եկան Հայաստան, եւ երբ նրանց հարցրի. «Դե, ո՞նց էր Հայաստանում», ասաց՝ «Պապ, ես իմ ընկերներին չէի հասկանում, նրանց մտածելակերպը չէի ընկալում։ Ես, երեւի, ճիշտ տեղում եմ»։ Իսկ փոքր աղջիկս ուսանող ժամանակ ասաց. «Պապ, կրթությունս այստեղ կստանամ, բայց Ամերիկայում չեմ ապրի, կգնամ Հայաստան»։ Իհարկե, ասացի. «Աղջիկս, քո կյանքն է, քո ընտրությունը, ինչպես կուզես»։ Այդպես էլ արեց, եւ արդեն տասը տարուց ավելի է՝ Հայաստանում է ապրում, շատ գոհ է ու երջանիկ։

Հայրենիքի մասին դերասանն այսպես խոսեց.

«Երբ հնարավորություն եղավ կրկին Հայաստան գալու, հասկացա, թե ինչքան եմ կապված իմ երկրի հետ, ինչքան են իմ արմատները հզոր ու ամուր այստեղ։ Մարդն արժևորում է իր ունեցածն այն ժամանակ, երբ կորցնում է: Չէի պատկերացնում, որ այսքան կապված եմ իմ երկրին: Ինձ համար Հայաստանն ամեն ինչ է»։