Լուիզա Ներսիսյանի զգեստի սեqսուալ բացվածքը. սա տեսնել է պետք

  • Oct 21, 2023

Դերասանուհի Լուիզա Ներսիսյանը ինստագրամյան իր էջում նոր լուսանկար է տարածել, որտեղ դերասանուհին չափազանց բաց զգեստով է:

Նշենք նաև, որ վերջերս մեր աչքից չէր վրիպել Լուիզա Ներսիսյանի ներկայացած տեսքը, որով նա խաղում էր «Մաֆիա»:

Այն, որ Լուիզան չափազանց`իր տարիքի հետ ոչ մի կապ  չունեցող կարճ զգեստով էր, դա մի կողմ, բայց թե այդ զգեստով Լուիզան ինչ ինքնավստահ էր, դա այլ հարց է:

Նշենք, որ դերասանուհի Լուիզա Ներսիսյանի նկատմամբ հանրային հետաքրքրությունը մեծացավ նրա և դերասան Հրանտ Թոխատյանի ամուսնությունից հետո։ Նրանց միությունը բավականին քննարկվեց ու քննադատվեց, իսկ հիմնական պատճառը Լուիզայի և Հրանտի՝ 19 տարվա տարիքային տարբերությունն էր։ Այս տարիների ընթացքում բազմիցս լուրեր են պտտվել նաև նրանց բաժանման մասին։ Իր հարցազրույցներից մեկում Լուիզան, անդրադառնալով թեմային, նշել էր.

Իմ մասին շատ ստեր եմ լսել, օրինակ` այն, թե իբր ես ռեստորան ունեմ: Իսկ ամենազվարճալի ասեկոսեները պտտվում են այն ժամանակ, երբ ես կամ ամուսինս` Հրանտ Թոխատյանը, մեկնում ենք քաղաքից դուրս` նկարահանումների: Ամեն անգամ նման դեպքերում մարդիկ բամբասում են, թե մենք ամուսնալուծվել ենք, բայց հետո խոսակցությունների ալիքը մարում է»։

Ի դեպ՝ Հրանտ Թոխատյանն էլ, խոսելով իր և կնոջ տարիքային տարբերության ու հարաբերությունների մասին, ասել էր.

«Հույս ունեմ, որ այդ տարբերությունը չի զգում Լուիզան: Սկզբնական շրջանում դժվարություններ էին առաջանում, քանի որ իմ ընկերական շրջապատում հիմնականում իմ հասակակիցներն են: Ինձ թվում էր, որ նրան ձանձրալի է մեզ հետ: Լուիզան շատ ակտիվ մարդ է, շփվող, սիրում է տարբեր հավաքույթներ, երեկույթներ, կարմիր գորգեր: Բայց դա ինձ համար չէ. ես սիրում եմ լռության մեջ լինել: Ընկերներով հավաքվում ենք, հանգիստ զրուցում, թղթախաղ ենք խաղում: Մենք ընդհանուր լեզու ենք գտել: Երկուսս էլ ազատ ենք մեր ինքնադրսեւորման հարցում: Լուիզան հանգիստ գնում է կարմիր գորգի տարատեսակ արարողությունների, իսկ ես թղթախաղով եմ զբաղվում։ Աստիճանաբար ամեն ինչ հարթվեց»։

Video Player

Նշենք, որ Լուիզայի և Հրանտի դուստրը՝ Լիլիթը, ևս ընտրել է արվեստի ուղին։

Մեկնաբանություն

Որոնում