Նազենի Հովհաննոսյանի «Կամուրջներ» հաղորդման հյուրը Զարուհի Բաբայանն է։ Զրույցի ընթացքում նրան միացան նաև Սոֆի Դևոյանն ու երգչուհու դուստրը։
Զարուհի Բաբայանը զրույցը սկսեց սիրելի ու հարազատ փողոցից ու նշեց, որ հատկանշականն այն է, որ իր ամուսինը ծնվել ու մեծացել է մի փողոց այն կողմ, բայց նրանք մանկության տարիներին երբեք չեն հանդիպել։
Զարուհին ամուսնու և իր սիրո պատմությունը սկսեց խորհրդավոր պատմությամբ։
«Մի օր տանն էինք, Տիկին Դևոյանն իր արխիվներն էր նայում, ինչ որ բան էր փնտրում։ Իրենք նստած էին ճաշասենյակում, և էն ժամանակ վիդեոկասետաներն էին, դրանցով տեսանյութ էին նայում, ես խոհանոցում էի ինչ որ գործ էի անում, ճարտարապետ հրաչ Պողոսյանի աղջիկը` Ռուզաննան մեր տանն էր, հարևաններ էինք, էդպես նայում էին ու ես լսում եմ իմ ձայնը, մոտենում եմ ասում են մեր արխիվներն ենք նայում։ Ասում եմ իմ ձայննա , տեսանյութի մեջ ամանօրյա եռուզեռա, իրենք նստած են, և երբ կադրը փոխվում ա հեռուստացույցին, էնտեղ երգում եմ ես, ամանօրյա գիշերն ա, ու կադրում հայտնվում ա Հովհաննեսն ու ասումա` վայ Զառանա մեր դպրոցի, նենց կարգին աղջիկա: Ու Ռուզաննան իրեն ասում ա` ի դեպ Վանյա ջան ինքը ամուսնացած չի։ Դրանից հետո, երկու տարի անց ես ու Վանյան հանդիպում ենք, ու դա լինում ա ճակատագրական հանդիպում՝ իմ կյանքի ամեմալավ ճակատագրական հանդիպումը։Ամուսնացանք 2000 թվականին։ Մեր ֆինանսական հնարավորությունները շատ մեծ չէին, բայց շատ գեղեցիկ հարսանյաց խնջույք արեցինք ու շատ ուրախ, որովհետև մեր բոլոր ընկերները մեզ հետ էին։ Մարկ Սաղաթելյանը մեր թամադան էր, ինքը և հրանտ Թոխատյանը կենացներ էին ասում ու լավ երեկո անցկացրինք։ Տիկին Դևոյանը արագացրեց ասեց օրը որոշենք շուտ ամուսնացեք։ Մենք հեռու էինք ապրում տղային խղճաց, ասեց շուտ ամուսնացնեմ` էդքան չգնա գա»: