«Սրտի տանիքներով» հաղորդմանը հյուրընկալվել էր հումորիստ, դերասան և շոումեն Արման Խաչատրյանը՝ Արմուշը։
Starnews–ը հետևեց հաղորդմանը։
Արմուշը զրույցի ընթացքում խոսեց 9 տարվա աշխատանքային դադարի մասին։ Եվ, իր կարծիքով եթե չլիներ այդ ընդմիջումը՝ լճացում կլիներ։
Վերադարձի մասին խոսելով դերասանը նշեց, որ Ռաֆայել Երանոսյանի հրավերով է եկել, որին հաջորդեց հուզիչ պատմությունը.
«Ռաֆոն ասաց, որ սիթքոմ են նկարում ու ուզում են ես էլ լինեմ։ Էլ ոչինչ չեմ լսել՝ ինչ է ասում, ասել եմ հարց չկա ՝ գալիս եմ, որովհետև 9 տարի իմ մասնագիտությամբ չէի զբաղվել։
Եկա, նկարվեցի ու վերջին նկարահանման օրն էր՝ բոլորին հաջող արեցի, նստեցի մեքենան ու գնացի։ Ճանապարհին ահավոր ուժեղ լացելով գնացել եմ մինչև տուն։ Մյուս օրը պիտի հետ գնայի՝ թռա։
Երկրորդ օրն էր՝ արթնացա հաղորդագրությունից։ Տեսա Ռաֆոից նամակ էր եկել։ Վիդեո էր, սեղմեցի՝ տեսնեմ ամբողջ նկարահանման խմբով կանգնած էին ու գոռում էին ՝ « Արմուշ հետ արի…»։
Էդտեղ էլ սկսեցի ուժեղ լացել, շատ լացեցի…
Լուսոյին արթնացրեցի ու ասեցի.- « ես գնում եմ»։
Ասեց.- «Դու գնում ես»։
Տենց Ռաֆս վերադարձրեց ինձ…»։