«ԻՄ նոր նորմալը»… Սուպեր Սաքոն ցույց է տվել՝ որքան դեղահաբ է ընդունում բարդ վիրահատությունից հետո

Ինչպես StarNews.am–ը արդեն հայտնել է, օրեր առաջ երգիչ Սուպեր Սաքոյին տեղափոխել են Երևան և իրականացրել սրտի անոթների հրատապ ստենտավորում: Երգիչն ինստագրամյան հարթակում նշել է, որ ամեն բան բարեհաջող ավարտվել է, իսկ այսօր Սուպեր Սաքոն ցույց է տվել՝ որքան շատ դեղորայք է ընդունում.
«Նոր նորմալը».- հրապարակմանը կից գրել էր երգիչը։
Հիշեցնենք, որ Սուպեր Սաքոյի մենեջեր Լիլիթ Գալստյանը StarNews–ի հետ զրույցում նշել էր, որ ամեն ինչ արդեն անցյալում է և բժիշկների շնորհիվ ու ճիշտ ժամանակին ժամանելու արդյունքում անդառնալի հետևանքներ չեն եղել:
«Այս պահին կարող եմ հստակ ասել, որ վիրահատությունը լավ է անցել, Սաքոն հիմա հիվանդանոցում է`բժիշկների հսկողության տակ, այլ մանրամասներ չեմ կարող հաղորդել»,- նշել էր Լիլիթ Գալստյանը: