Զառա Արամյանի դուստրը նշանադրվել է. Բացառիկ կադրեր

Նշանադրվել է սիրված հղորդավարուհի Զառա Արամյանի դուստրը՝ Էլենը։ Այդ մասին հաղորդավարուհին հայտնել է իր սոցիալական էջերում՝ կադրեր հրապարակելով։

Զառա Արամյանը նախ նշել է, որ սիրելին Էլենին ամուսնության առաջարկություն արել է նավի վրա, իսկ դուստրը դրական պատասխան է տվել»

«Ես միշտ անկեղծ եմ եղել ձեզ հետ…
Ու հիմա էլ… ինքս կկիսվեմ ձեզ հետ մեր տան ուրախությունով , վստահ լինելով, որ բոլորդ կուրախանաք ինձ հետ միասին

Ճիշտ է ես ամբողջ ժամանակ անցկացրեցի բազմոցին, որին մոտիկ թթվածնի սարքն է տեղադրված, բայց ապրեցի էմոցիաների մի մեծ փունջ

Օրհնություն բոլոր նորահարսիկներին ու տարոսը նրանց, ով դեռ չի գտել իր կեսին

Դստրիկիս ՝ Էլենի ու , արդեն մեր տան երկրորդ տղա դարձած, Մհերի նշանադրության նկարները հատուկ ձեզ համար

Իսկ ես արդեն հանդես եմ գալու նոր դերով՝ զոքանչի».- նշել էր հաղորդավարուհին։

StarNews-ը շնորհավորում է։