Երգչուհի Սոնա Ռուբենյանը սիրված է շատերի կողմից: Նրա նկատմամբ հանրային լայն հետաքրքրությունն առավել մեծացավ ամուսնությունից հետո, չնայած, ինչպես երգչուհին էր նշել հարցազրույցներից մեկում, ինքը միշտ էլ ակտիվ է եղել սոցցացանցերում, միաժամանակ նշելով, որ մարդկանց իսկապես հետաքրքրում են անձնական կյանքի մանրամասներ, այդ իսկ պատճառով էլ երբեմն նման հրապարակումներ է անում։
Երեկ երգչուհու ամուսնու`Էմիլի ծնունդն էր, ինչի առթիվ Սոնան մի քանի հրապարակում էր արել: Սոնան դստեր մասնակցությամբ նաև զվարճալի տեսանյութ էր տարածել, որտեղ փոքրիկ Մարիին ասում էր, որ իր հայրիկի ծնունդն է:
Նշենք, որ StarNews-ը հայտնել էր, որ վերջերս երգչուհի Սոնա Ռուբենյանի դստեր ծննդյան տարեդարձն էր: Փոքրիկ Մարին դարձավ 1 տարեկան:
«Գտնված երազ» թեմայով արված արարողության ժամանակ Սոնայի մայրիկն ու սկեսուրը փոքրիկ Մարիի գլխին լցրել են ատամհատիկի քաղցրեղենը, իսկ փոքրիկ Մարին նախընտրել է «դառնալ» իրավաբան, երգչուհի: