Որքան են մեծացել Խորեն Լևոնյանի նախկին ամուսնություններից ծնված որդիները և Ինչով են զբաղվում նրանք. Բացառիկ

Դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Խորեն Լևոնյանի անձնական կյանքը վերջին օրերին հանրության ուշադրության կենտրում է։ Հունիսի 30-ին կայացավ դերասանի հարսանիքը, որից հետո շատերը վերհիշեցին Խորեն Լևոնյանի նախկին սիրո պատմությունները, սիրավեպերն ու ամուսնությունները։

նախկին ամուսնություններից Խորեն Լևոնյանը ունի երկու որդի։ Խորենի և առաջին կնոջ՝ պարուհի Մերի Հովհաննիսյանի որդին ծնվել է 2010 թվականին, իսկ դերասանի և երկրորդ կնոջ՝ Լիկա Մեսրոպյանի որդին՝ 2014 թվականին:

Խորեն Լևոնյանի ավագ որդին՝ Արմենը զբաղվում է երաժշտությամբ և նվագում է մի քանի երաժշտական գործիք։

Իսկ ահա Խորեն Լևոնյանի և Լիկա Մեսրոպյանի որդին սիրում է ֆուտբոլ և զբաղվում է սպորտով։

Դերասանը իր ժամանակի մեծ մասը անցկացնում է որդիների՝ Արմենի և Արամի հետ։