Դերասանուհի Շուշաննա Թովմասյանն ու նրա ամուսինը՝ ռեժիսոր Վահե Սայանը, արդեն մի քանի տարի է, ինչ բնակություն են հաստատել ԱՄՆ-ում։
Ու չնայած այն բանին, որ Շուշաննան այստեղ գլխավոր դերերի պակաս չուներ, ընտանիքը իրեն ավելի հարմարավետ է զգում Հայաստանից դուրս։
Ինչպես զույգի ավագ որդին՝ Միկան, այդպես էլ նրանց երկրորդ որդին ծնվեց ԱՄՆ-ում։
7 ամիս առաջ լույս աշխարհ եկավ Շուշաննայի տղան՝ Ադամը։
Նրանք երջանիկ ապրում են համատեղ կյանքով:
Զույգի համար այս օրը տոն է: Նրանք նշում են իրենց միության 5 տարին: Զույգը հրապարակել է կադրեր`արտահայտելով և փոխանցելով իրենց ուրախ տրամադրությունն իրենց հետևորդներին: