StarNews–ը արդեն հայտնել է, որ ԱՄՆ–ում լույս աշխարհ է եկել դերասանուհի ՇուշաննաԹովմասյանի երրորդ երեխան: Դերասանուհին ամուսնուն դուստր է պարգևել, ում անվանակոչել են Էտնա:
«Հիմա մենք առավել քան լիարժեք ընտանիք ենք:Մեր ընտանիք քնքշություն եկավ. ծնվեց մեր դստրիկը`Էտնան»,- գրել էր Շուշաննան ինստագրամյան էջում։
Երեկ դերասանուհու դստեր 40 օրականն էր։ Շուշաննան իր ինստագրամյան հետևորդներին ցույց է տվել պատրաստած սեղանն ու տոնական, թեմատիկ տորթը։
StarNews-ը շնորհավորում է։