«Սա անթույլատրելի է»… Լուսինե Թովմասյանը՝ հայտնի ապրանքանիշերի պաղպաղակներում հայտնաբերված խախտումների մասին

Join Telegram
  • Jun 11, 2025

Մոդել, հաղորդավարուհի Լուսինե Թովամասյանը ինստագրամյան էջում գրառում է արել անդրադառնալով՝ օրերս հայտնի ապրանքանիշերի, պաղպաղակներում հայտնաբերված խախտումներին։

Լուսինեն նշել էր.

«Նոր կարդում էի, որ մի շարք պաղպաղակների մեջ հայտնաբերվել են  նորմերին չհամապատասխանող բաղադրիչներ։ Ամենացավալին այն է, որ խոսքը գնում է այն պաղպաղակների մասին, որոնք շատերը սիրում և հաճախ գնում են։

Անհավատալի է նման անբարեխիղճ վերաբերմունքը սպառողի նկատմամբ, հատկապես երբ սպառողների մեծ մասը երեխաներ են։ Սա պարզապես անթույլատրելի է».- գրել էր Լուսինեն։

Հավելենք, որ ավելի վաղ Banksnews.amը գրել էր.

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը երեք հրապարակումով ներկայացրել է պաղպաղակի արտադրություններում սկսված վերահսկողության արդյունքները, համաձայն որոնց` լաբորատոր փորձաքննության հանձնված 12 արտադրամասերից 10-ի պաղպաղակների նմուշներում հայտնաբերվել են իրավական ակտերով սահմանված նորմերի անհամապատասխանություններ մանրէաբանական և կաթնայուղի զանգվածային մաս ցուցանիշներով:

Տվյալ արտադրատեսակների համար Տեսչական մարմնի կողմից տրվել են իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու կարգադրագրեր։
Իրացման ցանցում ներքոնշյալ խմբաքանակների պաղպաղակների առկայության դեպքում, խնդրում ենք զանգահարել Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ԹԵԺ ԳԾԻՆ՝ 118:
«ԹԱՄԱՐԱ ԵՎ ԱՆԻ» ՍՊԸ — 21․05․2025 թ. արտադրված «Անիտա վանիլային կաթնայուղի փոխարինիչով», 14․05․25թ. արտադրված «Վաֆլե բաժակ շոկոլադե կաթնայուղի փոխարինիչով», 21․05․2025թ. արտադրված «Էսկիմո շոկոլադե կաթնային յուղի փոխարինիչով», 10․04․2025թ. արտադրված «Բրիկետ վանիլային կաթնայուղի փոխարինիչով» (ապրանքանիշը՝ «Անի»):
«ԱՐՏՍՎԻԹ» ՍՊԸ — 25․04․2025 թ. արտադրված 90 գրամանոց «Կաթ պարունակող մթերք Ֆանտազիա», 17․05․2025թ. արտադրված 70 գրամանոց «Կաթ պարունակող մթերք Սկյուռիկ», 25․05․2025թ. արտադրված 90 գրամանոց «Կաթ պարունակող մթերք բրիկետ վանիլային», 02․05․2025թ. արտադրված 90 գրամանոց «կաթ պարունակող մթերք բրիկետ շոկոլադե» (ապրանքանիշը՝ «Շանթ»):

Ամբողջական հոդվածը՝ այստեղ

Մեկնաբանություն

Որոնում