«Շուտ ապաքինվիր՝ սիրում եմ». Անահիտ Սիմոնյանը ցույց է տվել գեղեցիկ ծաղիկներն ու բացիկում գրված տողերը

Գաղտնիք չէ, որ երգչուհի Անահիտ Սիմոնյանը ամենա քննարկված մեդիադեմքերից մեկն է հայկական շոուբիզնեսում։ Անահիտի մասին խոսում են, քննարկում և հաճախ նաև քննադատում նրա արարքները։
Արդեն մի քանի ամիս է ինչ երգչուհին որդու հետ տեղափոխվել է ԱՄՆ և այս ընթացքում առավել ակտիվ է սոցիալական իր էջերում։ Այսօր Անահիտ Սիմոնյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ցույց տալով ստացած ծաղիկները։
Երգչուհին նկարում թողել է նաև բացիկը, և միայն դրա որոշ հատված փորձել թաքցնել։
«Հույս ունեմ, որ այս ծաղիկները կօգնեն քեզ շուտ ապաքինվել սեր։ Դրանք գրեթե այնքան գեղեցիկ են, որքան որ դու ես։ Շուտ ապաքինվիր՝ սիրում եմ…».- գրված էր ծաղկի վրա առկա բացիկում։

Հավելենք նաև, որ Անահիտ Սիմոնյանը հաճախ նաև իր ինստագրամյան էջում հարցուպատասխաններ է կազմակերպում՝ շփվելով իտ հետևորդների հետ։