Ձեր գովազդն այստեղ

Եթե ներեի`պիտի սկսեի ինձ չհարգել, հասկանում եմ իր տեսակն ու անհեթեթ, ոչ սթափ վիճակի խոսակցությունը. Սուրեն Շահվերդյանը`Դավիթի հետ չշփվելու մասին

  • Feb 01, 2025

LIFEROOM-ում Սուրեն Շահվերդյանն էր։

StarNews-ը հետևեց զրույցին։

Մարդիկ չէին սպասում, բայց «Չէին սպասումը» արդեն եթեր է հեռարձակվում առանց Սուրենի։ Սա շատ քննարկումների տեղիք տվեց, որովհետև նախագիծը միշտ ասոցացվել է նրա հետ.

«22 տարի այդ հաղորդումը վարել եմ ես։ Եվ բավականաչափ ժամանակ է, որ մարդիկ սովոր են իմ կերպարին։ Ի դեպ` բազմիցս ասել եմ ,որ դա այն կերպարն է, որը կհետաքրքրի հեռուստադիտողին՝ մի քիչ կծու, մի քիչ համարձակ,անտեղի հարցեր… Կարծում եմ ստացվել էր կերպարը, և սկսեցին սիրել։ Բարդ է շարունակել մի գործ, որը կայացել է։ Մի բան պետք է փոխվի, որովհետև խաղալ  ինձ բարդ է, ինձ համար նույնպես խաղալ որևիցե մի հաղորդավարի կերպար, շատ բարդ է։ Դավիթի հետ կոնֆլիկտ ունեցա։ Դա բերեց նրան, որ մեր միասին համագործակցությունն այլևս անհնար էր։ Եթե ես փորձեի ներել մեր մեջ ծագած խնդիրը՝ ես ինքս պիտի սկսեի ինձ չհարգել։ Դավիթի հետ 2 ամիս չեմ շփվում։ Կարծում եմ կգա մի ժամանակ, որ Դավիթը կհասկանա իր սխալը։ Վատ նստվածք չկա, ուղղակի  հասկանում եմ իրա տեսակը և իր անհեթեթ, միգուցե ոչ սթափ վիճակի խոսակցությունը»։

Մեկնաբանություն

Որոնում