«Նա ասաց՝ այո». Երգչուհի Դիանա Հարությունյանը և պրոդյուսեր Արման Պետրոսյանը նշանադրվել են։

Երգչուհի Դիանա Հարությունյանը և պրոդյուսեր Արման Պետրոսյանը նշանադրվել են։

Երեկ երգչուհին նշում էր ծննդյան 28-րդ տարեդարձը, իսկ սիրելին՝ Արմանը նրա օրը կրկնակի տոն է դարձրել ու անակնկալ ամուսնության առաջարկություն արել։ Դիանան դրական պատասխան է տվել։

Հավելենք, որ զույգը սկսել է հանդիպել համատեղ աշխատելուց ամիսներ անց։ Դիանան պարբերաբար ինստագրամյան էջում կիսվում է համատեղ լուսանկարներով։

Իսկ ամուսնության առաջարկի հոլովակը ամբողջությամբ քիչ անց StarNews-ը կտեղադրի։