«Բժիշկները ասեցին, որ ոչինչ չեն կարող անել». Կարեն Հակոբյանը՝ առողջական լուրջ խնդիրների մասին

«Բացարձակ Արժեք» հաղորդման հյուրը երգիչ Կարեն Հակոբյանն է։

StarNews-ը հետևեց հարցազրույցին։

Վերջին շրջանում համացանցում տարածվել էր Կարեն Հակոբյանի լուսանկարը և նշվել , որ երգիչը առողջական լուրջ խնդիրներ ունի։ Երգիչը մեկնաբանեց.

«Ես ոտքի վրա ինսուլտ եմ տարել և չեմ իմացել այդ մասին ու հետո 6 ամիս մնացի էդպես տանը՝ պառկած։ Մտածում էի հույս չունեմ ապրելու՝  այդ կարգավիճակի մեջ եմ եղել։ Էդ ընթացքում մարդիկ էլ տեսան, օգնեցին, շնորհակալ եմ բոլորից, Աստված թող օրհնի նրանց։

Գնացի հիվանդանոց մի տարուց ավել տանջվեցի , բայց ոչինչ չօգնեց։ Ինձ միայն Աստված օգնեց։ Մերձավանում վերակսնգնողական կենտրոն կա 1 տարի ու կես մնացել եմ էնտեղ , միայն աղոթք ու գիրք կարդալ՝  ինձ Աստված բժշկեց։ 

Բժիշկները ասեցին, որ ուշ եմ գնացել՝ մենք էլ ոչ մի բան չենք կարող անել, գնա դու քո կյանքը՝ ինչ կլինի կլինի։ Ես էլ հույսս Ատծո վրա դրած գնացի ու Աստված ոտքի հանեց»։

Այդ շրջանում երգչի վատառողջ լինելու փաստը մեկնաբանող մարդիկ շատ էին։ Շատերը կարծում էին , որ հիվանդության պատճառը տարիներ առաջ տեղի ունեցած մահվան ելքով վեճն էր, որից հետո Կարեն Հակոբյանը 6 տարով ազատացրկվեց։ Երգիչը այս թեմային ևս անդրադարձավ.

«Այո ազդել է։ Դեպքը եղել է 2008 թ.-ին։ Պատահական վեճի պատճառով մարդ է մահացել։ Ես ցավում եմ դրա համար։ Էնպես չի, որ իմ սրտով է եղել, կամ մտածված։ Դրանից հետո ես կալանք եմ կրել  6 տարի։ Ազատվելուց ճետո նորից փորձեցի շարունակել և 3-4 տեսահոլովակ նկարեցի…»։