Աննա Դովլաթյանի և Դավիթ Աղաջանյանի դուստրը 5 տարեկան է. Բացառիկ հրապարակում

Դերասանուհի, երգչուհի Աննա Դովլաթյանը բավականին սիրված է հանրության կողմից: Աննան իր սոցիալական էջերում առանձնանում է չափազանց նուրբ ու կանացի ֆոտոշարքերով ու տեսանյութերով։

Կեսգիշերին երգչուհին նոր լուսանկարներ է հրապարակել ու հայտնել, որ իր և դերասան Դավիթ Աղաջանյանի դուստրը՝ Կարինան նշում է իր 5-րդ տարեդարձը։

«Ծնունդդ շնորհավոր իմ բարի հրեշտակ։ Շնորհակալ եմ, որ ինձ ես ընտրել».- գրել էր Աննան հրապարակմանը կից։

Հավելենք, որ Աննա Դովլաթյանը ամիսներ առաջ հայտնեց, որ ամուսնալուծվել է։ Այս լուրը թերևս շատ զարմացրեց հանրությանը, քանի որ Դավիթն ու Աննան համարվում էին ամենաներդաշնակ զույգերից մեկը։