«Կյանքի ուղիներով» հաղորդաշարի հյուրն օրերս Աննա Էլբակյանն էր։
StarNews-ը հետևեց և առանձնացրեց զրույցից հետաքրքիր մասեր։
Աննա Էլբակյանը գտավ իր կեսին, երբ ընդամենը 17տարեկան էր։ Գտավ թատրոնում և չէր էլ պատկերացնում, որ ում սիրահարվել էր առաջին իսկ հայացքից, իր դասախոսն է լինելու, բայց նրա համար խոչընդոտ չէր,խոչընդոտ չէր նաև տարիքը. Արմեն Էլբակյանը շուրջ 10տարի մեծ է նրանից։ Դերասանուհին տեսել, սիրահարվել և ինքն էլ առաջին քայլն արել է։ Նա պատմում է.
«Ընդունվեցի և տեսա Արմենին առաջին անգամ բուֆետում։ Նրա աչքերը տեսա, ասեցի սա իմ ամուսինն է, բայց ինքը մեծ էր, արդեն ճաղատացել էր։ Ինչ-որ մի բան իմ մեջ ասաց` սա իմ ամուսինն է»։
Ամուսինն այդ մասին ասաց.
«Իր մայրը շատ հայտնի հոգեբան էր, հեռուստատեսությամբ խոսում էր, ես տեսա մորս ասեցի ՝«այս ինչ սիրուն կին է,աղջիկ ունենար հետն ամուսնանայի»։ Կատակի ձևով ասեցի, հետո մի քանի օր հանդիպելուց հետո գնացի իրենց տուն և դուռը բացվեց ու Էլդա Գրինն էր։ Ես հասկացա,մոր դա ճակատագիր էր: Ամբողջ կյանքս երեխայիս պես եմ վերաբերվել, ոնց որ ինքն իմ մեծ աղջիկը լինի, բայց նա տարիների ընթացքում շատ հետաքրքիր հասունացավ ու հիմա շատ բաներ ես եմ իրենից սովորում ,ոչ թե նա ինձանից»։
Դերասանուհին պատմում է.
«Արմենն իմ հորն ասեց` եթե դուք իրեն չտաք, Պուշկինը քա՞նի անգամ է կնոջ ձեռքը խնդրել,ես երկու անգամ ավելի կգամ ու կխնդրեմ։ Ես էլ ասեցի` կփախչեմ Արմենի հետ։ Չփախա և շատ թատերային, համեստ ամուսնացանք։ Շորը կարել էր Արմենի հորաքույրը, այն շորն էր, որ «Երևանի սիրուն աղջիկը» հոլովակի շորով եմ, իսկ քողն իսկական նարգիզներից էր՝ ես էի հյուսել»։
Խոսեց նաև քրիստոնեության մասին.
«Ես շատ դժվար եմ հիմա հարցազրույցների գնում և երևում այն հարթակներում,որ շատ են նայում։ Քրիստոնեությունը ապրելակերպ է։ Շատ բաների միջով անցնելով, փնտրելով իրական Աստված կա, թե չէ`հայտնաբերեցի, որ Քրիստոսն այն անձն է, որ եկավ մեկ նպատակով, որ դառնա քո նման»։
Հաղորդման շրջանակներում խոսք եղավ նաև տղայից.
«Այդ մի շաբաթը պատրաստման շրջան էր թե՛ ինձ համար, և թե՛ Էդգարի։ Անընդհատ խոսում էր երկնքի մասին, կա հավիտենությունը, թե ոնց է։ Անընդհատ պատրաստվում էր թռիչքին դեպի երկինք»։
Էդգարի կյանքի առանձին մասն է եղել գրականությունը։ Ասում են Էդգարը գրում էր հնարավոր ամեն տեղ` թղթերի, անգամ լուցկու տուփերի վրա։ «Մորս»բանաստեղծությունը մահից հետո նոր շունչ ստացավ և դարձավ «Լուսին» երգը։ Մայրիկին լուսին նվիրող տղան մնաց հավերժ 18 տարեկան։
Զույգը 4 անգամ բաժանվել, բայց նորից վերադարձել և կառչել է իրարից։ Աննա Էլբակյանն այդ մասին խոսեց.
«Ես մաքսիմալիստ եմ, ունեի իմ ընտանիքի մոդելը և ինձ բոլորովին չէր համապատասխանում այն, ինչ չէր համապատասխանում այդ մոդելին։ Արմենը խենթ արվեստագետ էր, մինչև մենք կարողացանք հասկանալ, որ ընտանիքն ամենուրեք է և անընդհատ է։ Մինչև մենք հասկացանը ընտանիքի արժեքը, ես շատ փոխվեցի, հետո փոխեցի շուրջս ամեն բան։ Երբեք քո ապրածը չես կարող փաթաթել ուրիշին և քո հոր մոդելը։ Ես դեռ չգիտեմ, թե մեծահասակ Արմեն և Աննա Էլբակյաններն ինչպես կապրեն իրար հետ»։