Գոյ թատրոնի դերասանները բացառիկ մանրամասներ են ներկայացնում

  • Jan 18, 2024

«Գոյ» թատրոնի անձնակազմը, թատրոնի աջակիցներն ու երկրպագուները հունվարի 15-ին բողոքի ակցիա իրականացրին ՀՀ ԿԳՄՍ նախարարության շենքի դիմաց՝ շեշտելով, որ չեն ցանկանում, որ իրենց թատրոնը լուծարվի ու միանա Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին:

«Գոյ» թատրոնի գեղարվեստական ղեկավար Արթուր Սահակյանն էլ նշել էր՝ իրենք ազատ ստեղծագործելու հնարավորություն են պահանջում:

Նրա խոսքով՝ հունվարի 15-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն են հրավիրվել թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Սիմոնյանը, հաշվապահը, կադրերի բաժնի տեսուչը, որպեսզի ստորագրեն թատրոնների միավորման պայմանագիրը:

««Գոյ» թատրոնի խաղացանկի վերաբերյալ որևէ դիտարկում չունեմ։ Պարզ եմ ասել, որ խաղացանկի հարցերով մենք չենք զբաղվում, թատրոններն ազատ են որոշելու իրենց խաղացանկը»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
Հարցին, որ թատրոնի խորհուրդը դեմ է արտահայտվել նոր տնօրենին, չեն ուզում, որ նա ղեկավարի թատրոնը, նախարարն ասաց. «Ես չեմ մեկնաբանում, կա կառավարության որոշում»։
Նա նշեց, որ «Գոյ» բեմարվեստի ազգային փորձարարական կենտրոնի և Գ. Սունդուկյանի ազգային ակադեմիական թատրոնի միավորման փաստաթուղթն ստորագրվել է։
Լրագրողի դիտարկմանը, որ թատրոնի դերասանները, ստեղծագործական անձնակազմը ուզում են առանձին թատրոն ունենալ, չմիավորվել Սունդուկյանի անվան թատրոնին, Ժաննա Անդրեասյանն ասաց. «Այդ իմաստով քննարկման բան չունենք»։

Մեկնաբանություն

Որոնում