StarNews-ը առաջինն էր հանդես եկել բացառիկ նորությամբ՝ հայտնելով, որ այսօր՝ ապրիլի 22-ին տեղի է ունենում Գևորգ Մկրտչյանի ու սիրելիի՝ Քրիստինա Հովհաննիսյանի հարսանեկան արարողությունը։
Վաղ առավոտյան նրանք արդեն հասցրել էին հրապարակումներ անել՝ ցույց տալով, թե ինչպես է սկսվել իրենց օրը։ Այդ կադրերը ևս ներկայացրել էինք ձեր ուշադրությանը։
Արդեն րոպեներնառաջ զույգը Էջմիածնի սուրբ Գայանե եկեղեցում միմյանց տեր և հնազանդ լինելու խոստում է տվել, ինչպես նաև փոխանակվել ամուսնական մատանիներով:
Նշենք, որ ավելի վաղ ներկայացրել էինք առաջին կադրերը հարսանեկան արարողությունից, որտեղ երևում է, թե ինչ տեսքով է Գևորգ Մկրտչյանը դարձել փեսացու, ինչ զգեստ է ընտրել Քրիստինան կարևոր օրվա համար, ինչպես նաև՝ շքեղ զարդարանքն ու ֆուրշետը։
Հավելենք, որ ստորև տեսանյութում Քրիստինան ու մայրիկը հուզվում են միմյանց տեսնելով: