Մագա Հարությունյանին ուզում են վրшերթի ենթարկել, մեղադրում են արցախցիների համար գումար շորթելու մեջ

  • Oct 03, 2023

Բլոգեր, դերասանուհի Մագա Հարությունյանն այն հայտնիներից է,  ով չափազանց ակտիվ է իր ինստագրամյան էջում:

Գաղտնիք չէ, որ նա  մշտապես հսյտնվում է սկանդալների կիզակետում: Այս անգամ ևս բացառություն չէ:

Բանն այն է, որ Մագան հանդես է եկել տեսանյութով, որի ընթացքում դիմել է իր հետևորդների օգնությանը:

Նս խնդրել է տարածել տեսանյութը, քանի որ տևական ժամանակ է իրեն սպառնում են, հետևում են, ցանկանում վրաերթի ենթարկել: Պատճառն այն է, որ Մագայի անունով որևէ մեկը էջ է բացել և փորձում է և արցախցիների համար գումար շորթել, և իբրև բնակարանների վարձակալության համար վերցնել գումարներ:

Ինչպես Մագան է նշում`իր անունով բացված էջը նաև սպառնում է տղամարդկանց, պահանջում գումարներ և մարդիկ կարծում են, որ այդ ամենը հենց Մագան է անում:

Այսպիսով`դերասանուհին դիմել է հանրությանը, տեղեկացրել, որ այդ ամենը կապ չունի իր հետ, ինչպես նաև խնդրել տարածել տեսանյութը:

Մեկնաբանություն

Որոնում