Ձեր գովազդն այստեղ

Արամ Ասատրյանի նախկին հարսի շնորհավորանքը`դստեր ծննդյան առթիվ

  • Apr 04, 2024

Ասատրյանների ընտանիքը մշտապես հանրության ուշադրության կենտրոնում է եղել։ Սիրված երգչի Արամ Ասատրյանը 4 զավակ ունի 3 որդի և 1 դուստր:

Երգչի որդիներից մեկը՝ Սեդրակ Ասատրյանը տարիներ առաջ կյանքից անժամանակ հեռացավ: Սեդրակն ու Տիգրանը երկվորյակ եղբայրներ էին: Արամ Ասատրյանի որդու մահը երկար տարիներ քննարկվեց։ Սեդրակն ամուսնացած էր և որդի ունի, ով կրում է՝ պապիկի անունը։

Սեդրակի մահից տարիներ անց, նրա կինը`Կարմենը որոշեց իր կյանքը նորից սկսել` կրկին ամուսնանալով: Կարմենն ու նրա ամուսինն այժմ բնակվում են ԱՄՆ-ում։ Նրանք չափազանց ջերմ հարաբերություններ ունեն և մեկը մյուսին ժամանակ առ ժամանակ սեր են խոստովանում ինստագրամյան հարթակում:

Այսօր նրանց դստեր ծննդյան տարեդարձն է, ինչի առիթով Կարմենը ջերմ հրապարակում է արել:

«Միշտ հիշիր, որ դու ավելի խիզախ ես, քան կարծում ես, ավելի ուժեղ, քան թվում է,ավելի խելացի, քան կարծում ես, ավելի սիրված, քան գիտես»:

Մեկնաբանություն

Որոնում