Ռեժիսոր Մհեր Մկրտչյանը Ֆեյսբուքյան իր էջում նոր գրառում է կատարել, որում խոսել է տեղի ունեցող իրադարձությունների, երկրի, բանակի, առկա վշտի ու քաոսի մասին։
«7 տարի առաջ էր…
Զինվորը ասում էր` հասկացանք, որ մեր մեծերը իզուր չեն զոհվել…
Զինվորը ասում էր` կշարունակենք իրենց գործը …
Նիկոլ` ԵՐԿԻՐ ունեինք:
Նիկոլ` ԲԱՆԱԿ ունեինք:
Զրոյացավ ամեն ինչ:
Արցախ չկա, ցավ կա, երբ թուրքը հային ձերբակալում ա` ուրախացող հայ կա…
Վիշտ կա, քաոս…………..
Ուզում եմ վերջում հույս լինի:
ՀՈւՅՍ կլինի երբ Ի ՀԱՅՏ ԳԱ ՀԵՐՈՍ:
Նոր հերոս, իսկական, իրական, մաքուր:
Հերոս, ում չի կարող վախեցնել իշխանությունը…
Հերոս ում չի կարող փչացնել ընդդիմությունը…
Ու ԿԼԻՆԻ ՀՈւՅՍ:
Ու Նորից Կունենանք Երկիր», – գրել է նա։