StarNews-ը առանձնացրել և ներկայացնում է շոուբիզնեսյան օրվա ամենահետաքրքիր և ուշագրավ իրադարձությունները։
Մահացել է երկար տարիներ ԱՄՆ-ում բնակվող դերասանուհի Վիոլետա Գևորգյանը։ Վիոլետա Գևորգյանը ծնվել է Թբիլիսիում՝ զինվորականի ընտանիքում։ Մանկությունն ու պատանկությունն անցել է Թբիլիսիում։ 1966 թվականին հաստատվել են Երևանում, որտեղ ընդունվել է նորաբաց թատրոն-ստուդիա և Երևանի դրամատիկական թատրոն։
Դերասան Ալեքսանդր Բաբասյանը ինստագրամյան իր էջի story բաժնում հրապարակել էր տեսանյութ որդու՝ Ալեքսանդրի մասնակցությամբ՝ ցույց տալով, թե ինչպես է կազմակերպել ժամանցը նրա հետ։
Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանն էլ նոր զվարճալի տեսանյութ էր հրապարակել իր կրտսեր խաղընկերների մասնակցությամբ։
Դերասանուհի Տաթևիկ Ադումյանը կրկին մեկնել է հանգստի, այս անգամ՝ Հունաստան, որտեղից էլ պարբերաբար նոր կադրերով է կիսվում հետևորդների հետ։