Մովսես Երեմյան Անի Երանյան զույգի մասին ժամանակին խոսում էին բոլորը, նրանք ամենասիրված աստղային զույգն էին, նրանց յուրաքանչյուր նոր ֆոտոշութ անմիջապես տարածվում էր ամբողջ համացանցով, ցանկացած հարցազրույց մի նոր քննարկման առիթ էր դառնում՝ երբեմն նոր սկանդալի ու քննադատության ալիք բերելով։
Ժամանակին շատերը անգամ հակված էին մտածելու, որ նրանց սիրավեպը պարզապես PR քայլ էր՝ իրենց անձի շուրջ հետաքրքրություն առաջացնելու համար։ Իհա՛րկե, թե՛ Մովսեսը, թե՛ Անին մի քանի անգամ հերքել են այս խոսակցությունները՝ նշելով՝ իրենց հարաբերություններն անկեղծ են։
Վերջին օրերին ևս քննարկվում էր Անիի և Մովսեսի հավանական միավորումը: Անին հանդես էր եկել սիրառատ հրապարակումներով, ինչից հետք շատերը ենթադրում էին, որ նրանք կրկին միասին են, շատերն էլ վստահ էին`միևնույն նախագծում են նկարահանվում:
Այսօր Անին հաստատեց երկրորդ վարկածը: Դերասանուհին հրապարակել է համատեղ լուսանկար ու գրել.
«Քեզանից հետո… Շուտով»: